ԵՄ-ն հուլիսի 1-ից ուժի մեջ կդնի ԱՄՆ-ի հետ 15%...

Եվրոպական միությունը հուլիսի 1-ից ուժի մեջ կդնի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ԵՄ-ն համաձայնել է, որ բոլոր եվրոպական ապրանքները Միացյալ Նահանգներում կհարկվեն 15% մաքսատուրքով, որի դիմաց ամերիկյան ապրանքները Եվրամիություն կներմուծվեն զրոյական մաքսատուրքով։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

«Եվրոպական միությունն ավարտել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից»,- հայտնել է ԵՄ Խորհուրդը։

Համաձայնագիրը նաև պարտավորեցնում է ԵՄ-ին՝ մինչև 2028 թվականը ԱՄՆ-ից 750 միլիարդ դոլարի էներգակիրներ գնել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ից պահանջել էր ուժի մեջ դնել այս համաձայնագիրը մինչև հուլիսի 4-ը՝ հակառակ դեպքում սպառնալով Եվրամիության դեմ նոր մաքսատուրքեր սահմանել։