ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) նախազգուշացրել է, որ չնայած Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը էներգետիկ շուկաներին արագ թեթևացում կբերի, աշխարհի առավել խոցելի տնտեսությունները նախկինի պես կշարունակեն բախվել վառելիքի և սննդամթերքի երկարատև գնաճի հետևանքներին, հայտնում է Al Jazeera-ն։
Գերատեսչության նոր զեկույցում նշվում է, որ պարենային և տրանսպորտային շղթաների վերականգնումը զգալիորեն ավելի երկար ժամանակ կպահանջի, քան էներգետիկ շուկայի կայունացումը։
Պատճառը գլոբալ լոգիստիկ երթուղիների լուրջ խաթարումներն են, որոնք առաջացել են այս ռազմավարական կարևոր ջրային ուղով նավագնացության ավելի քան 100-օրյա մասշտաբային ընդհատումների հետևանքով։
Հորմուզի նեղուցը, որով սովորական պայմաններում անցնում է նավթի և բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20 %-ը, փաստացիորեն կաթվածահար էր եղել պատերազմի ընթացքում, որն սկսվել էր փետրվարի վերջին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած համատեղ հարվածներից հետո։



