Որ կարողանամ հրաժարվել քաղաքացիություններից,...

Մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից. Ես ասել եմ՝ որ օրը դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, հիմա ամեն օր դուք կարո՞ղ եք ձեր անձնագիրը նվիրեք մեր ընկերուհուն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադանալով հարցին, թե որ փուլում է Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից իր հրաժարվելու գործընթացը։

«Բա ես ինչի՞ պետք է ձեզ ամեն օր պատասխանեմ։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել, ես ասել եմ՝ որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք։ Մենք սկսել ենք պրոցեսը, ամեն օր դրա մասին հարց տալը արդեն ես գնահատում եմ, որ լուրջ չի։ Ես չեմ կարող ձեզ ամեն օր նույն բանը ասել»։

Վերջնական պատասխանում եմ. որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողնի, ես գնամ ամենաքիչը այդ դեսպանատները, դիմում գրեմ։ Ես Վարդևանյանին դիմում գրել եմ, հիմա Վարդևանյանը դրանով ինչ կարող է անել, ես չգիտեմ։ Բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ»,–ասաց նա։