Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում մեկ օրո...

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Կուրսկի մարզից անվտանգ շրջաններ են տարհանվել ավելի քան 720 մարդ, հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ 14 մարզերում տեղակայվել է 177 ժամանակավոր տեղավորման կենտրոն։ Դրանցում կա մոտ 9500 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 2500 երեխա։ Պատրաստ են ավելի քան 470 ժամանակավոր կացության կենտրոններ՝ ավելի քան 36 հազար մարդ տարողությամբ։

Բացի դրանից, վերջին 24 ժամվա ընթացքում 9 շարասյուններով Կուրսկի մարզ է հասցվել ավելի քան 360 տոննա մարդասիրական բեռ։ Ընդհանուր առմամբ ժամանել է ավելի քան 1300 տոննա մարդասիրական օգնություն: