ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատարն է, օգոստոսի 21-ին դիվանագիտական բանակցություններ կվարի Ուկրաինայի և մի շարք եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ: Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
Ըստ պարբերականի տվյալների՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի և Եվրոպայի դաշնակից երկրների իր պաշտոնակիցների հետ կկայանա օգոստոսի 21-ին և նվիրված կլինի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:
Պարբերականը չի նշում, թե ինչ ձևաչափով և որտեղ կարող են տեղի ունենալ բանակցությունները:



