«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սա...

Նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 9 զոհերից երեքը նույն ընտանիքի անդամներ են։ Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանը MediaHub-ին հայտնել է, որ նրանք «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են եղել։

«Վահրամ Ասատրյանը 50 տարեկան էր, ծառայում էր Պաշտպանության նախարարությունում՝ փոխգնդապետի կոչումով։ Նրա կինը 49 տարեկան էր, իսկ որդին՝ 18։ Տղան զորակոչի տարիքի էր, պատրաստվում էր մեկնել զինվորական ծառայության։ Վահրամն ամբողջ կյանքը ծառայել է, երկար տարիներ եղել է Արցախում։ Շատ հարգված ու սիրված ընտանիք էին։ Որդուց բացի՝ ունեն ևս երկու դուստր։ Ապրում էին Երևանում, սակայն, քանի որ տարեց ծնողները Հնաբերդում են բնակվում, հաճախ էին գյուղ այցելում»,- ասել է Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ ողբերգական լուրը ցնցել է ամբողջ գյուղին, և Հնաբերդը սգում է բոլորի կողմից սիրված ու հարգված ընտանիքի երեք անդամների կորուստը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։