Սույն թվականի նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների և բջջային հեռախոսի փոխանցման փորձեր։
Մասնավորապես՝ տարբեր ժամերի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները հիմնարկի արտաքին տարածքում նկատել են մարդկային շարժ, և իրականացվել է զննություն հիմնարկի բնակելի գոտու հարակից տարածքներում։ Արդյունքում՝ հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել ընդհանուր 12,27 գրամ քաշով մարիխուանայի նմանվող, 8,04 գրամ քաշով սպիտակ, փոշենման և 0,18 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ և բջջային հեռախոս։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին։



