Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը նոյեմբերի 4-ին հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
«Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով պարգևատրել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփին», — ասվում է հրամանագրում։
Պարգևը շնորհվել է Ուկրաինային մարդասիրական աջակցություն ցուցաբերելու գործում անձնական ներդրման, ինչպես նաև ուկրաինացի երեխաներին ու քաղաքացիներին օգնելուն ուղղված իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար։
ԱՄՆ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ կազմակերպվել է Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքի բնակիչների տարհանման մարդասիրական առաքելություն։
Առաքելությունն իրականացվել է հոկտեմբերի 30-ին՝ դրանից մեկ շաբաթ առաջ Մելանյա Թրամփի աջակցությամբ հաստատված լռության ռեժիմի պայմաններում։ Նոյեմբերի 2-ին ՌԴ մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովան հաստատել է, որ կողմերից ոչ մեկը չի խախտել այդ ռեժիմը։



