Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱՍՀ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած
պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին ազատել զբաղեցրած
պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի այլ որոշումներով, Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը վերանշանակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների պաշտոններում: