Սեպտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանը նոր հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Կիևում պայթյուններ են գրանցվել, հրթիռի բեկորներ են ընկել բնակելի շենքի բակում, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերային հարձակման ժամանակ կիրառել է հրթիռներ և ավելի քան 150 ԱԹՍ։ Նախորդ օրվա ռուսական հարվածների հետևանքով ամբողջ երկրում զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։
Միաժամանակ շարունակվել են Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի տարածքին։ Ռուսական կողմի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ը Ռուսաստանի մի շարք շրջանների և Սև ծովի վրա խոցել է ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ։
Ճակատում ամենաինտենսիվ մարտերը շարունակվում են Դոնեցկի մարզում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հատկապես ծանր իրավիճակ է Պոկրովսկի և Կոստյանտինիվկայի ուղղություններում։



