«Հրապարակ» թերթը գրում է. Արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի վերջին այցելել էր Ղրղզստանի Հանրապետություն։ Այցի ժամանակ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենեկ Կուլուբաեւը Միրզոյանին կաշվե պայուսակ է նվիրել՝ 35x28 սմ չափերով։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պայուսակը հայտարարագրվել է, այն արժե 62 հազար 202 դրամ։



