Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին գաղտնի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել երկրի նախագահ Մուհամմադ բին Զայեդի հետ։ Այցը հաջորդ օրը պաշտոնապես հաստատել են երկու կողմերը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Իսրայել–ԱՄԷ հարաբերությունների ամրապնդումն ու տարածաշրջանային մարտահրավերները։
Սակայն Associated Press-ի աղբյուրների համաձայն՝ այցի պատճառներից մեկը կարող էր լինել մեկ այլ հարց։ Նեթանյահուն, ԱՄԷ նախագահին խնդրել է հերքել տեղեկությունները, թե վերջինս 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առաջ նրան զգուշացրել էր ՀԱՄԱՍ-ի սպասվող հարձակման մասին։
Նեթանյահուի գրասենյակը հերքել է, որ այցի նպատակը նման հերքում ստանալն էր՝ պնդելով, որ հանդիպումը վերաբերել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին։



