Ռուսաստանը 27 տոկոսով մեծացնում է ռազմական ծա...

Ռուսաստանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանության համար հատկացնել 17,1 տրլն ռուբլի՝ մոտ 203 մլրդ դոլար։ Ըստ Reuters-ի ՝ դա նախապես նախատեսվածից 27 տոկոսով ավելի է և պատերազմի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։

2027–2029 թվականներին Ռուսաստանի ընդհանուր պաշտպանական ծախսերը նախատեսվում են մոտ 50 տրլն ռուբլու չափով։

Միաժամանակ 2026 թվականի բյուջեի դեֆիցիտի կանխատեսումը ՀՆԱ-ի 1,6 տոկոսից բարձրացվել է մինչև 3,2 տոկոս։ Աճող ծախսերը ֆինանսավորելու համար Մոսկվան նախատեսում է բարձրացնել հարկերը և ավելացնել պետական փոխառությունները։