Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը անցկացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի արտադրության համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ։
Բացի այդ, ծառայությունը հայտնում է, որ հաստատվել են նաև երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր՝ ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ կաթնամթերք արտադրելու նպատակով։ Դա տեղի է ունեցել՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է բացառապես հայկական ծագման հումք կամ ԵԱՏՄ անդամ երկրների ձեռնարկությունների հումք։



