Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։
Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։
«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», - գրել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։