Քրեական գործով որոշ ապացույցներ, որոնք եղել ե...

Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք։ Դա եղել է սովորական, ընթացիկ աճուրդներ, որոնք առ այսօր իրականացվում են, եղել են հողամասեր, որոնք աճուրդի են դրվել, մարդիկ դիմել են և աճուրդային կարգով հողամաս գնել։

Հիմա այս ամենում խնդիր չեն տեսել, հանցակազմ են գտել վերջին մասում, երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը որոշում է կայացնում, որ կադաստրում գրանցեն, ինչն անհասկանալի է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ քրեական գործով որոշ ապացույցներ, որոնք եղել են հօգուտ Վարդան Ղուկասյանի, չի ուղարկվել դատարան։

Այսօր կայացել է Վարդան Ղուկասյանի դատավարությունը, որտեղ նա իր ելույթում նշել է. «2026 թվականին, ամենակարևորը, մաղթում եմ խաղաղություն հայոց երկրին, որ երկիրն անցնի այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք սիրում են հայրենիքը, որոնք խիղճ ունեն, որոնք հավատք ունեն»,- այսօր հակակոռուպցիոն դատարանում դատական հերթական նիստի ավարտին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ձմեռ պապը Նիկողայոս Հայրապետն է, և այդ ծառն էլ դրախտի կենաց ծառն է։ Տա Աստված, որ հայոց ազգը կենաց ծառից բաժին ունենա, ճիշտ ընտրություն անի, ճիշտ մարդկանց ընտրի, կաշառքով չընտրեն, վախով չընտրեն, ելնեն կանգնեն իրենց հայրենիքը պաշտպանողների կողքը և գնան առաջ։ Առաջն Աստված, մեր տերն Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ»,- հավելեց Ղուկասյանը։