Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում պետք է...

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 13-ին դրականորեն է արձագանքել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների առաջիկա փոխանակմանը, ինչպես նաև հասկանալի համարել, որ Եվրոպան պետք է դերակատարում ունենա բանակցություններում։ Այս մասին հաղորդում է Democrata պարբերականը:

«Ես ողջունում եմ գերիների փոխանակումը և կարծում եմ, որ միանգամայն ակնհայտ է՝ Եվրոպան պետք է մասնակցի խաղաղության բանակցություններին՝ ինչպես մեր շահերը պաշտպանելու, այնպես էլ Ուկրաինային աջակցելու համար», - ընդգծել է ֆոն դեր Լայենը Դուբլինում ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ զրույցում։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետև Դուբլինում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման նախապատրաստմանը, որը կընդգրկի հազարավոր մարդկանց։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ բանակցություններում ներգրավված լինի նաև Եվրոպան։