
Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրումը հարցին, Հայաստանի քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ
- Լիովին դրական — 17.4%
- Ավելի շուտ դրական — 18.1%
- Ավելի շուտ բացասական — 11.3%
- Ընդհանրապես բացասական — 47.6%
- Դժվարանում եմ պատասխանել — 5.6%
Հարցը կոնկրետ ձևակերպվել այսպես․ «Հռչակագրում վերահաստատվել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորվում են բացել հաղորդակցությունները: Այդ ջանքերը ներառում են նաև՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցության ապահովումը՝ Հայաստանի համար փոխադարձ հաղորդակցական հնարավորություններով։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելը»։
Հարցումն անցկացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հեռախոսային եղանակով, 1101 քաղաքացուց, օգոստոսի 25-ից 30-ը։
Հարցման արդյունքները այսօր՝ սեպտեմբերի 5-ին հրապարակեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։