Կրեմլն արձագանքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոց...

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քաղաքական բանտարկյալների ազատ արձակման դիմաց Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ բանակցություններ չեն վարում։ Ավելի վաղ The Atlantic պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բելառուսի հարցերով Դոնալդ Թրամփի բանագնաց Ջոն Քոուլը ԱՄՆ նախագահին առաջարկել է մեղմել Ռուսաստանի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նման բանակցություններ են ընթանում։ Միաժամանակ Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև բանտարկյալների փոխանակման հարցերով շփումները շարունակվում են։ The Atlantic-ի նկարագրած նախաձեռնությունը դեռ վաղ փուլում է, և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ որևէ պաշտոնական համաձայնություն չի հայտարարվել։