Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, հայտնում է Կրեմլը։
Քննարկվել են ռուս-սիրիական հարաբերությունների ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Արտահայտվել է պատրաստակամություն խորացնելու քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում։
Սիրիայի շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Պուտինը հաստատել է այդ երկրի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու իր սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև այնտեղ երկարաժամկետ կայունացման և հետպատերազմյան վերականգնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։
Երկու կողմերն էլ ընդգծել են օգոստոսի 9-ին ստորագրված Խմեյմիմի ավիաբազայի և Տարտուսում նյութատեխնիկական ապահովման կետի վերակազմակերպման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևոր նշանակությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում կապերը շարունակելու մասին։



