Բազումում 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կող...

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 36-ամյա վարորդը իր վարած «JCB» մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, ինչի հետևանքով տուժածներ չկան։