Հայ գործարարը գնել է Թբիլիսիի ամենանշանավոր շ...

Հայ գործարար Կարեն Սաֆարյանի հոլդինգային ընկերությունը՝ AGE S A-ն, որը մտնում է Arins Group ընկերությունների խմբի մեջ, գնել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը։ Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Biltmore հյուրանոցից բացի, Arins Group ընկերությունների խումբը շեյխ Նահայյան Մաբարաք Ալ Նահայյանի ներդրումային հոլդինգային ընկերությունից ձեռք է բերել նաև Terrabank-ը։ Կողմերի միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, թեև բանկի բաժնետոմսերի վաճառքի համար դեռ պահանջվում է Ազգային բանկի հավանությունը։

Հինգաստղանի Biltmore Tbilisi հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենանշանակալի շենքերից մեկը, ռազմավարական ներդրում է զբոսաշրջության ոլորտում և ընդգծում է ընկերության երկարաժամկետ հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ։