Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իրեն 12 օր չվճարվող արձակուրդ է տրամադրել` օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը եւ որոշման մեջ նշել է, որ մինչև չվճարվող արձակուրդից իր վերադառնալը՝ համայնքի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կկատարի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մկրտչյանը:
Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ օրերին քաղաքապետը ե՛ւ արձակուրդում է եղել, ե՛ւ մի շարք որոշումներ է կայացրել, մասնավորապես՝ հողամասի գործառնական նշանակություն է փոխել, հաստատել է Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 14-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը, օգոստոսի 13-ին սոցիալական օգնություն է տրամադրել 5 ընտանիքների՝ շինանյութ ձեռք բերելու համար, վիրահատության ծախսերը մասնակի փոխհատուցելու վճար է փոխանցել։
Տավրոս Սափեյան ու Սերգեյ Մկտրչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, ուստի հրապարակավ հարց ենք տալիս Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին` եթե Դուք արձակուրդում եք, ՏԻՄ օրենքի որ կետո՞վ եք արձակուրդ գտնվելու ընթացքում որոշումներ կայացրել:



