Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում ն...

Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարի ժամանակահատվածում նոր սպառազինություն է գնել, հայտարարել է Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկել նոր սարքավորումների պատրաստման և ձեռքբերման ուղղությամբ, և այսօր այդ տեխնիկան մտել է բանակային ստորաբաժանումներ», - հայտնել է նա։

Ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ումից և կոնկրետ ինչ սպառազինություն է գնել Թեհրանը։

Նրա խոսքով՝ Իրանն օգտվել է պահից՝ վերականգնելու ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում վնասված սպառազինության համակարգերը։