«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։
Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։
Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ երկիր թույլ չէր տա իր երկրում այսպիսի բան լիներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է թույլ տալիս այստեղ, ինչո՞ւ չի արձագանքում։ Արդյո՞ք դա գին ունի, և արդյո՞ք այդ գինը մենք պետք է վճարենք։
Ես Ձեզ այս հարցը չեմ տալիս՝ շատ լավ հասկանալով, որ Դուք դրա գինը չեք էլ իմանալու, Ձեզ չեն էլ ասելու դրա գինը և չեն էլ ասել, ինչպես որ չեն ասում՝ ում ոնց ընտրեք։
Դատական համակարգի հետ կապված՝ շատ ճիշտ են ասում։ Այսպիսի չգրված բարոյական օրենք կար, որ եթե հանցագործությունը առանձնապես ծանրության չէ, պարոն Վարդևանյանն էլ թույլ չի տա՝ ճիշտը չասեմ, ընդհանրապես ընտանիքից երկու անդամին արդեն այդպես խնդրի ազատազրկելու։
Հիմա, սենց որ գնա, իմ կողմից կարող եմ կիսահումորային առաջարկ անել՝ ՔՊ վարչության նիստերում ընդհանրապես դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում դրեք հոդվածի սանկցիան՝ այսքանից այսքան է կալանքը, տվեք քվեարկությունով կիրառեք, վերջացրեք։ Ահագին փող այդտեղ մենք կտնտեսենք»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



