Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ն ընդհանուր առմամբ հ...

Ռուսաստանը, թույլ չտալով Սիրիայում ահաբեկչական անկլավի ստեղծումը, հասել է այնտեղ իր նպատակներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծում եւ մեծ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք չէ՞ որ Սիրիա ենք գնացել 10 տարի առաջ, այն բանի համար, որ այնտեղ չստեղծվի ահաբեկչական անկլավ, ինչպես տեսանք որոշ այլ երկրներում, Աֆղանստանում։ Ընդհանուր առմամբ մենք մեր նպատակներին հասել ենք»,- ասել է նա։