ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեին մինչև հուլիսի 1-ը հրապարակել Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքները, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն պետք է հրապարակի 2024 թվականի հունվարի 24-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հանգամանքների և պատճառների հետաքննության արդյունքները»,- ասված է Կրեմլի հանձնարարականում։
Զեկույցի պատասխանատու է նշանակվել Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։



