Եվրահանձնակատար․ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրք...

ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձրամակարդակ բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։

«Ես հենց նոր վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք մեր աշխատանքը փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները», — գրել է Կոսը X սոցցանցում։

Նա նաև նշել է, որ Եվրամիության խորհրդում Իռլանդիայի նախագահության ընթացքում ԵՄ ընդլայնման գործընթացում հետագա առաջընթացի, ինչպես նաև անդամակցության ճանապարհին թեկնածու երկրներին աջակցության շարունակման հույս ունի։