Հայաստանը և Ղազախստանը հողատարածքներ կտրամադր...

Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ի նիստում վավերացրել է Ղազախստանի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է Երևանում և Աստանայում հողատարածքների փոխադարձ տրամադրում երկու երկրների դիվանագիտական առաքելությունների կառուցման համար։

Երևանում Ղազախստանի նոր դեսպանատունը կտեղակայվի Իսակովի պողոտայում։ Հայկական կողմն այդ նպատակների համար կտրամադրի 0,33 հա տարածք։ Փոխադարձության սկզբունքով Ղազախստանի կառավարությունը Հայաստանի դեսպանատան համար Աստանայում կտրամադրի նույն մակերեսով նոր հողատարածք։ Երկրները միմյանցից կվարձակալեն նշված հողատարածքները խորհրդանշական տարեկան վճարով՝ Երևանում՝ 1 դրամ, Աստանայում՝ 1 թենգե։