Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտական կապի մեջ են. Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համակցված ուղիղ գծի և մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք մշտական կապի մեջ ենք [Թուրքիայի] նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ես չեմ հիշում, թե երբ ենք վերջին անգամ խոսել նրա հետ, բայց մենք, իհարկե, քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում»,- ասել է Պուտինը։



