Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը` որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք:
Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերականգմանը



