«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



