Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին իշխանությունները վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու են բազմամարդությունն ապահովել։
NEWS.am–ի տեղեկություններով, իշխանությունները հրահանգել են պետական աշխատողներին տարբեր մարզերից եւ Երեւանից պարտադիր մասնակցել երթին։ ՔՊ–ն նաեւ ուժայիններին է պարտադրել քաղաքացիական հագուստով մասնակցել երթին՝ ցույց տալու համար, թե իբրշատ մարդ է աջակցում իրենց հակաեկեղեցական արշավին։
Նշենք, որ վաղը Փաշինյանը երթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց գնալու է Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։



