««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ:
Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:
Ւ դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:
Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավմանը և դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:
Թերթին հասած տեղեկություններով՝ խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթին այսօրվա համարում: