Ռուսաստանի Պետական Դուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը սահմանում է պաշտպանության ոլորտում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։ Ըստ այդմ, աին տեղեկատվությունը, որը ունի առնչություն պաշտպանության ոլորտի միջոցառումների հետ, եւ չի հանդիսանում պետական գաղտնիքի մաս, սակայն չի հանդիսանում նաեւ հանրային ընդհանուր հասանելիության ենթակա, օրենսդրորեն ամրագրվում է որպես ծառայողական գաղտնիք։ Ծառայողական գաղտնիք կարող են հանդիսանալ նաեւ այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է վնասաբեր հետեւանքներ ունենալ։ Այն անձինք, ովքեր աշխատանքի բերումով նման տեղեկատվության հանդեպ հասանելիություն ունեն, այդ տեղեկությունների հանրայնացման համար ենթակա կլինեն պատժի՝ դրամական տույժի տեսքով։



