ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 6–ին, Facebook–ի իր էջում գրառում է արել, որտեղ «ուխտերթ» բառի փոխարեն գրել է «ուղտերթ», ապա կարճ ժամանակ անց ուղղել է իրեն։
Նա, մասնավորապես, գրել է. «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»։




