Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պար...

Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, թե ներդրվել է պիլոտային համակարգ, որով կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը։

«Հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը. սա կառավարելիությունը և մոտիվացիան նվազեցնում է։ Քանի որ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան ավելի շատ ու քիչ ջանք գործադրածները»,- հայտարարեց նա։

Նրա կարծիքով՝  պետական կառավարման համակարգն արդեն հասել է այն կետին, որ պետք է  վարձատրությունները լինեն մրցունակ  մասնավորի հետ։