Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ուժի կի...

NewDay.am կայքի լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, ինչպես են իրեն Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, բռնի ուժի կիրառմամաբ, հեռացնում Բաղանիսի դպրոցից։

«Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ուժի կիրառմամբ ինձ հեռացրին դպրոցի տարածքից, որտեղ մտել էի անխոչընդոտ։ Հանգիստ կանգնած էի, պատսպարվում էի անձրևից, նույնիսկ չէի մտել այն սրահ, որտեղ պիտի հանդիպումը տեղի ունենար։ Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանն այստեղ հանդիպում է որոշ բնակիչների հետ և փորձում է տպավորություն ստեղծել, թե Բաղանիսում և այլ համայնքներում իրեն գրկաբաց ընդունում են», - նշել է լրագրողը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանն ուղևորվել է Բաղանիս։

Հաղորդվել էր նաև, որ նրա ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Ավելի ուշ վարչապետը տեսանյութ հրապարակեց, որին կից գրառմամբ հայտնել էր, որ հարկադիր վայրէջքի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, իսկ իրենք ճանապարհը կշարունակեմ ավտոմեքենայով։