«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ «Սիզընս Ռոս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել ծաղիկների արտահանման ժամանակ ծագած խնդիրը։ Այս ընկերությունը ստեղծվել է 2026 թ. հուլիսի 6-ին` ծաղիկների արտահանման նոր շուկաներ գտնելու եւ ծաղկի արտահանում իրականացնելու նպատակով: Մեկ անգամ նույնիսկ արտահանել են ԱՄՆ, ապա փորձել են ծաղիկը տանել Թուրքիա: Ամեն ինչ սկզբում հարթ է ընթացել, սակայն թուրքական կողմն այնքան է ձգել մաքսազերծումը, որ ապրանքը չի հասել վերջնական գնորդին` փչացել է, ընկերությանը պատճառել զգալի ֆինանսական վնաս։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Սիզընս Ռոս» ՍՊԸ-ի հետ, որի իրավաբանական հասցեն է՝ Իսակովի պողոտա, շենք 42/2: Այս ընկերության մասին համացանցում եւս որեւէ տեղեկություն չգտանք: Մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանին ուղղված նամակում նրանք ընդգծել են, որ միայն իրենք չեն բախվում նման խնդիրների, որ շատ գործարարներ չեն տեսնում կառավարության հայտարարած քաղաքականության իրական արդյունքները, եւ նոր շուկաներ դուրս գալու մասին պատմություններն էլ լեգենդներ են:



