44-օրյայի զեկույցը աղմկարահույց է, ափսոս գաղտ...

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը նոր ընտրված գործընկերներին հորդորեց ձեռք բերել գաղտնիության թույլտվություն ու ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախորդ գումարման ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին։

«Դահլիճում ներկա է հատկապես մեր հանձնաժողովի փորձագետ, ԶՈւ գնդապետ Վահան Ավետիսյանը, որը շատ բան ունի այդ մասին պատմելու, բայց բաց նիստում ցավոք սրտի, չենք կարող»,-ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր գործչի խոսքով, այդպես էլ կյանք չստացած զեկույցում բավականին հետաքրքիր շերտեր կան, աղմկահարույց մատնանշումներ։

«Ցավոք սրտի, դրանք իրավունք չունեմ հրապարակել, հակառակ դեպքում մեր հասարակության աչքերն ավելի լայն կբացվեն։ 48 մլն դոլարի մետաղի ջարդոն, որ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, հազար ու մի հարցեր։ Առաջիկայում վստահ եմ, 1-2 օրվա հարց է լինելու, գաղտնիության թույլտվությունը ստացեք, անպայման ծանոթացեք։ Տարողունակ զեկույց է, և շատ հարցեր այնտեղ կան»,-ասաց նա։