Այսօր՝ սեպտեմբերի 11–ին, տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։
Նշենք, որ հենց Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ դասախոսներ զրկվեցին մայր բուհում դասախոսելու հնարավորությունից։



