Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը, ավանդ ներդնել միասնական ճակատագրով մարդկային համայնքի կառուցման գործում»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասնակցությունը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովին։
Ինչպես հստակեցրել է պաշտոնական ներկայացուցիչը, Հնդկաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում չինացի առաջնորդը կմասնակցի նիստերին և հանդես կգա կարևոր ելույթով, մյուս երկրների ղեկավարների հետ կքննարկի ընթացիկ միջազգային իրադրությանը, ԲՐԻԿՍ-ի մեխանիզմի զարգացմանը և գործնական համագործակցության խորացմանը վերաբերող կարևոր հարցեր, հանդես կգա Չինաստանի կողմից կարևոր նախաձեռնություններով և առաջարկներով, որոնք կորոշեն ուղղությունը և կսահմանեն ուղենիշներ որակյալ փոխգործակցության առաջմղման համար։
Մաո Նինգը նշել է, որ ԲՐԻԿՍ-ը զարգացող շուկայական տնտեսությամբ երկրների համագործակցության և համերաշխության ամրապնդման առանցքային հարթակ է։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության ստեղծման պահից ի վեր նրա անդամները առաջնորդվում են բացության, ներառականության և փոխադարձ շահի սկզբունքներով։
Սի Ծինփինը կայցելի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար սեպտեմբերի 12-13-ին։



