Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 11-16-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինարևմտյան2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։