Պարեկները «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայում առանց փ...

Օգոստոսի 26-ին՝ ժամը 4.15-ին, Շիրակի մարզի պարեկները Ողջի գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում մոտ 8 խմ կոճղեր կային, որոնց վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդուն: Նա նույնպես ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Կոճղերով բարձված բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Ամասիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: