Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը Բրյուսելու մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում է նախարարի «Ֆեյսբուք»–յան գրառումից։
«Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և այլ հարցերի վերաբերյալ»,– գրել է Պապիկյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ից աշխատանքային այցով գտնվումն է Բրյուսելում։



