Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC Logistics & Services ընկերության նավը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելիս, ինչի հետևանքով անձնակազմի 11 անդամ վիրավորվել է, ևս մեկն անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Նշվում է, որ անձնակազմի անհետ կորած անդամի որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են պրոֆիլային գերատեսչությունների հետ համակարգմամբ։
«Անձնակազմի մյուս բոլոր անդամները բարեհաջող տարհանվել են նավից», - հավելել են ընկերությունում՝ նշելով, որ 11 նավաստի վնասվածքներ է ստացել:



