Կապարակնքումները ե՞րբ կվերացնեք, քաղաքացիներն...

«Ես ձեզ թվեր չեմ հարցնելու, թվերի հետ, ոնց որ, լավ չեք, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը, առհասարակ այդ փիլիսոփայությունը՝ որպես ֆինանսների նախարար, իրավապահ ուժային կառույցների գործողությունների վերաբերյալ, որոնք անուղղակի կամ ուղղակի անդրադառնում են նաև հարկային մուտքերի, չգիտեմ, աշխատատեղերի փակման, աշխատողների՝ առանց աշխատավարձ մնալու վրա։ Դրա շղթայական ռեակցիայով նաև մարդիկ, օրինակ, կան, որոնք հիփոթեքեր են վերցրել, բայց բիզնեսների փակման հետևանքով չեն կարողանում եկամտային հարկ հետ ստանալ և այլն, և այլն։ Ձեզ չի հուզո՞ւմ, որ քրեական գործ է հարուցվում, և միայն այդ փաստով պայմանավորված բիզնեսները երկու, երեք, չորս, այո, ոչ քաղաքական, այսպես ասած, դերակատարներ ունեցող, անգամ անձանց պատկանող բիզնեսները ամիսներով կարող են փակ մնալ»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։