ՀՀ-ՌԴ հարաբերությունները պիտի պահենք ամենաբար...

Վարչապետը միշտ երկու անգամ գնացել է Ռուսաստան, առաջինը վարչապետերի հանդիպումն է, երկրորդը ղեկավարների՝ վարչապետ–նախագահների հանդիպում, երրորդն էլ Հայաստան-Ռուսաստան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեկտեմբերին ՀՀ վարչապետը երեք անգամ մեկնելու է Մոսկվա։

«Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք, կարծում եմ՝ լավ ենք անում, որ գործադրում ենք, որ Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, քաղաքական առումով»,–ասաց նա։

Պապոյանը նշեց, որ ռուսական որոշ շրջանակներ հայաստանյան ընդդիմությանը հովանավորում են. «Կոմունալ բաժնի պետի շրջանակով կարող է դա լինել՝ մի քիչ վերև մի քիչ ներքև։ Դրա համար էլ կածում ենք, որ մենք կարող ենք շրջանցել կոմունալ բաժնի արգելքները։ Մենք պիտի կարողանանք այդ շրջանակներից դուրս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակենք պահել ամենաբարձր մակարդակում։

Մենք վերաբերվում ենք Ռուսաստանին որպես գործընկերոջ, ում հետ ունենք տարատեսակ հարցերում համախոհություն, որոշ հարցերում էլ՝ ոչ այդքան համախոհություն»։