Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Հյուսիսային Վազիրիստանի շրջանի Ռազմակ գյուղի մոտ։ Հարձակվողի թիրախը եղել է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի նախկին դաշտային հրամանատարը, ով ավելի վաղ հանձնվել էր Պակիստանի իշխանություններին։ Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է մեքենայի վրա, որում եղել է նախկին զինյալը: Պայթյունի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 15 մարդ։
Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։
Ահաբեկչության ֆոնին թաղամասի բնակիչները խաղաղ ցույց են կազմակերպել՝ դժգոհություն հայտնելու տարածաշրջանում տիրող օրինապահ իրավիճակից։
Հյուսիսային և Հարավային Վազիրիստանի արմատական խմբավորումները ձգտում են ստեղծել, այսպես կոչված, Վազիրիստանի իսլամական պետություն: