ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից արված՝ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի» արտահայտությունը շարունակվում է քննարկման առարկա մնալ։
Պահեստազորային սպա Մհեր Մեհրաբյանն իր էջում անդրադարձել է այս հայտարարությանը՝ Քոչարյանից պահանջելով մանդատը վայր դնել։
«Ես պահեստազորային սպա Մհեր Մեհրաբյանն եմ, 44 օրյա պատերազմին կամավոր մասնակցել և վիրավորվել եմ։ Ես 44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արեն Մեհրաբյանի հայրն եմ, ով ուսումը ԱՄՆ֊ում կիսատ թողնելով վերադարձել էր Հայաստան իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու` ծառայում էր ՀՀ բանակում։ Ես պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից՝ անհապաղ վայր դնել պատգամավորության մանդատը և ընտանյոք ինքնաարտաքսվել Հայաստանից»,- գրել է նա։
Լուսանկարում՝ արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյան




